ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Ճամբարակում. հեռուստացույցն իր տակդիրով ընկել է 2-ամյա երեխայի գլխին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Արտակարգ դեպք՝ Ճամբարակում. հեռուստացույցն իր տակդիրով ընկել է 2-ամյա երեխայի գլխին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գանգի հիմնի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ, ​ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է բերվել Չարենցի փողոցից և նա 2-ամյա Դիաննա Ա.-ն է:

Բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա երեխային տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, որը հայտնել են նաև ծնողները, ենթադրաբար, տան ննջարանում հեռուստացույցն իր տակդիրով ընկել է երեխայի գլխին: Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: