երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում․ պատանիների մոտ, որոնց մեծ մասը անչափահասներ են, հայտնաբերվել են ատրճանակներ և մահակ

Արտակարգ դեպք Երևանում․ պատանիների մոտ, որոնց մեծ մասը անչափահասներ են, հայտնաբերվել են ատրճանակներ և մահակ

Ապրիլի 3-ին զենքի, ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները հրազեն, սառը զենք կրելու և պահելու հիմքով Սեբաստիա փողոցի 141/3 հասցեի մոտից ձերբակալել և բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ 17-ամյա Դավիթ Պ․-ին, 17-ամյա Անդրանիկ Մ․-ին, 18-ամյա Սահակ Գ․-ին, 18-ամյա Վահագն Մ․-ին, 16-ամյա Լևիկ ՈՒ․-ին, 20-ամյա Ռաֆայել Խ․-ին և 17-ամյա Սերգեյ Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Լևիկ Ու․-ի մոտից հայտնաբերվել է մետաղյա բացովի մահակ, Դավիթ Պ․-ի մոտից 9մմ տրամաչափ գազային ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտներով, Սերգեյ Հ․-ի մոտից 9մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտներով:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

  • Կիսվել: