երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Իջևանի 32-ամյա բնակիչը, ով դատարանի որոշմամբ տեղափոխվել էր Նուբարաշենի հոգեբուժարան, հատուկ պահվող տարածքից դիմել էր փախուստի

Իջևանի 32-ամյա բնակիչը, ով դատարանի որոշմամբ տեղափոխվել էր Նուբարաշենի հոգեբուժարան, հատուկ պահվող տարածքից դիմել էր փախուստի

Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում նշված կենտրոնի թիվ 3 հատուկ հսկողության բաժանմունքից փախուստի է դիմել Իջևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Մանուկյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս դատարանի որոշմամբ՝ որպես անվտանգության միջոց, տեղավորված է եղել հատուկ հսկողության բաժանմունքում և փախուստի է դիմել զբոսնելու ժամանակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ժամեր անց Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցների կողմից բռնվել է Նուբարաշենի խճուղում և նրան մի կերպ են հոգեբուժարանի ծառայողները ճանաչել, քանի որ նա եղել է բժշկական դիմակով և անվտանգության ձեռնոցներով: Երևի մտածել է, որ այդկերպ իրեն չեն ճանաչել: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: