շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 10 քաղաքացի, որից 4-ը՝ երեխաներ, տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, նրանք վաղը պետք է մասնակցեին հարսանեկան արարողության

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 10 քաղաքացի, որից 4-ը՝ երեխաներ, տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, նրանք վաղը պետք է մասնակցեին հարսանեկան արարողության

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։

Հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետն ու պետի տեղակալը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, այս պահին Սասունիկ գյուղի նշված տանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ստեփան Սիմոնյանի գլխավորությամբ։Գ․Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը երեխաներ են, 6-ը՝ միջին տարիքի քաղաքացիներ, և նրանք վաղը պիտի մասնակցեին հարսանեկան արարողության։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են նրանք թունավորվել։

Գ․ Շամշյանի տեղեկությունների՝ հիվանդանոց են տեղափոխվել՝ 35-ամյա Ալիսա Ա․-ն, 9-ամյա Միլենա Մ․-ն, 17-ամյա Սևակ Մ․-ն, 9-ամյա Կարեն Մ․-ն, 16-ամյա Լյովա Մ․-ն, 46-ամյա Քրիստինե Մ․-ն, 45-ամյա Սոնյա Մ․-ն, 39-ամյա Ռիտա Մ․-ն, 35-ամյա Լիլիթ Մ․-ն և 38-ամյա Ծաղիկ Մ․-ն:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: