երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արտաբույնք գյուղում հրդեհ է բռնկվել

Արտաբույնք գյուղում հրդեհ է բռնկվել

Հունիսի 26-ին, ժամը 14։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաբույնք գյուղի Հոստուն թաղամասում այրվում է տան տանիք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաբույնք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են տան և օժանդակ շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 170 քմ)։

  • Կիսվել: