չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի. Արմավիրի մարզպետարան

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի. Արմավիրի մարզպետարան

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի. շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի աղետալի կարկուտից, հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

՛՛Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքները կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Ծրագրի շահառուների թիվը 4141 է:

Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: