հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ներկրեք, բայց չափավոր, որ մեր տանջանքն էլ գին ունենա. Արշալույսի բնակիչները՝ փոխնախարարին

Ներկրեք, բայց չափավոր, որ մեր տանջանքն էլ գին ունենա. Արշալույսի բնակիչները՝ փոխնախարարին

Թիվ մեկ խնդիրը լոլիկի վաճառքն է բարձր գնով, ոչ թե 270 դրամով: Այս մասին այսօր Արշալույսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը:

«Ու ոչ մի կիլոգրամ պարսկական լոլիկ չի լինելու, հետեւաբար մարդը մտնելու է սուպերմարկետ 500 դրամով առնի, մեր խնդրանքն է լուծումը գտնենք, գնանք աշխատենք, պետք է տանենք շուկաներում վաճառենք»,-ասաց մարզպետը:

Ըստ բնակիչների՝ խնդիրը Երևանում վաճառելու մեջ չէ, այլ գնի ձեւավորման, քանի որ ծաղկի արտահանման սահմանափակումներով պայմանավոված շուտով ծաղկի ջերմոցներում էլ սկսելու են բանջարեղեն մշակել:

«Ոչ մեկս մյուսին չենք ասում՝ մի ներկրեք, բերեք, բայց ամեն ինչը չափով, որ մեր տանջանքն էլ գին ունենա»,-ընդգծեց բնակիչներից մեկը

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը բնակիչների հետ պայմանավորվեց ընդհանուր առաջարկները թղթին հանձնել եւ ներկայացնել իրեն, որպեսզի փոխադարձ քննարկման արդյունքում կարողանան հասնել որեւէ լուծման:

Գյուղացիները նաեւ բարձրացրեցին վարկերի խնդիրը՝ նշելով, որ բոլորն էլ վարկ ունեն, եւ այս պայմաններում չեն կարողանալու մարումներ կատարել: Նրանք խնդրեցին, որ նախարարությունն այս հարցով էլ աջակցի: 

  • Կիսվել: