շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Առողջության համապարփական ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ Ավանեսյանը հանդիպել է Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ

Առողջության համապարփական ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ Ավանեսյանը հանդիպել է Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ

Առողջության համապարփական ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Նիդերլանդներից ժամանած փորձագիտական թիմի հետ:

Մոտ մեկ տարի ուսումնասիրելով ԱՀԱ հայեցակարգը, փորձագետները պատրաստել են զեկույց, որտեղ ներկայացված են հիմնադրվելիք առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի կառավարման հիմնական դրույթներին և բժշկական կենտրոնների հետ համագործակցության պայմաններին վերաբերող իրենց դիտարկումները:

Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ հիմնադրամի կառավարման և բժշկական ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ նիդերլանդական փորձագիտական եզրակացությունը օգտակար կլինի` ապահովագրական հիմնադրամի թափանցիկ և հրապարակային գործունեության մեխանիզմներն ապահովելու համար:

  • Կիսվել: