Արմենակ Ուրֆանյանի մայրն այցելել է որդու շիրմաքարին, որը պղծվել է անհայտ անձի կողմից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Եռաբլուրում հայտնի դարձավ, որ Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը պղծել են:
Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանն այցելել է որդու շիրմաքարին, որտեղ զրուցել է լրագրողների հետ։
«Ես այսօր եմ հայտնաբերել: Նկատեցի` այն ունի յուղանման զանգված: Ում համար դրեցին այս տղաներն իրենց կյանքը»,- ասել է նա։
Տիկին Համեստը պահանջել է պատժել նման արարք կատարողներին, քանի որ արդեն տեսախցիկներ կան դրված․
«Ես չեմ հասկանում` այս երկու տղաներն են նրանց թշնամինե՞րը: Սա դիտավորություն է»։


