երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Արմեն Թավադյանը հայց է ներկայացրել ընդդեմ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի

Արմեն Թավադյանը հայց է ներկայացրել ընդդեմ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

«Աշոտ Մելիքյանը հայտարարություն է արել, թե Արմեն Թավադյանը ցուցարարներին կաշառք է բաժանել: Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել հերքել այս տեղեկությունը որպես զրպարտություն»,- ասաց Խուդոյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2 մլն դրամի փոխհատուցում են պահանջել:

  • Կիսվել: