Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում
Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում
Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 11-րդ տարեդարձի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից․
«Սիրելի՛ հավատացյալներ, սիրով տեղեկացնում ենք՝ սեպտեմբեր 20-ին Նիգավան գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 11-րդ տարեդարձի առիթով, ժամը 10:00-ին եկեղեցում կմատուցվի ուխտին Սուրբ և Անմահ Պատարագ:
Հրավիրում ենք ամենքիդ ներկա գտնվելու Սուրբ Պատարագին և միասին աղոթքի կանգնելու»։



