Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթթինգին (Marianne Clark-Hattingh):
Հանդիպմանը մասնակցել է նաև տիկին Նունե Սարգսյանը, որն ամիսներ առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնամքի, առողջության և կրթական խնդիրների լուծման գործում:


