կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արմավիրում գազից ընտանիք է թունավորվել

Արմավիրում գազից ընտանիք է թունավորվել

Հունվարի 2-ին շմոլ գազի թունավորման հերթական դեպքն է տեղի ունեցել հանրապետությունում։ Ժամը 20:20-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևաշող գյուղի տներից մեկից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել տան անդամները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ և տեղափոխվածների մեջ կա նաև 2 երեխա։ Նրանք տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ապահովության համար նրանք 1 օր մնալու են բժիշկների հսկողության տակ։

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը, և այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոն և Մուրացանի մանկական հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խմբերը։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: