Արմավիրի մարզում այսօր իրականացվեց համամարզային ծառատունկ
ՀՀ Արմավիրի մարզպետարանի և «Էյ Թի Փի» բարեգործական բնապահապանական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Արմավիրի մարզում այսօր իրականացվեց համամարզային ծառատունկ։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր հայրենի գյուղում` Ալաշկերտում, բնակիչների հետ մասնակցեց ծառատունկին։
Ալաշկերտցիները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները մեծ ոգևորությամբ զբոսայգու տարածքում տնկեցին մշտադալար եղևնիներ, դեկորատիվ թփեր։
Ծառատունկն իրականացվեց մարզի բոլոր համայնքներում , որի արդյունքում տնկվեց շուրջ 4000 ծառ։
Նշենք, որ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական են լինելու մարզում։