չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արմավիրի մարզպետը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված միջոցառմանը

Արմավիրի մարզպետը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի եզրափակման շրջանակում այսօր այցելել է Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, քաղաքի օրվա առթիվ պատվոգրերով պարգևատրել տարբեր ոլորտների նվիրյալների, ապա դիտել Հրանտ Մաթևոսյանի և Սերո Խանզադյանի պատմվածքների հիման վրա բեմադրված «Սպիտակ արևը» թատերական ներկայացումը:

Մինչ պատվոգրերի հանձնումը, մարզպետը ողջունել է Էջմիածին քաղաքի օրվան նվիրված եզրափակիչ միջոցառման մասնակիցներին և շնորհավորել Հայոց հոգևոր մայրաքաղաքի 2706-ամյակի առթիվ՝ Էջմիածինը համարելով մեծ ընտանիք, որտեղ մեկտեղված են սերը, նվիրումն ու ջանքերը:

Թվարկելով վերջին տարիներին Կառավարության, քաղաքապետարանի, հանրային սեկտորի ներկայացուցիչների և առանձին անհատների կողմից Էջմիածնում տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մարզպետը դրանք քաղաքի և բնակչության հանդեպ պարտականություն է համարել:

Հայոց հոգևոր մայրաքաղաքի շենացման գործում Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նաև տարբեր ոլորտների այն նվիրյալների դերակատարումը, ովքեր, սիրելով իրենց քաղաքը, յուրաքանչյուրն իր բնագավառում փորձել է առավելագույնս լավ ծառայություն մատուցել և արժանի լինել էջմիածնեցու կոչմանը:

Բարձր գնահատելով Էջմիածին քաղաքի զարգացմանը, ոլորտային գործառույթների լավագույնս իրականացմանն ուղղված ավանդն ու նվիրումը՝ քաղաքի օրվա առթիվ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մի խումբ անձանց պարգևատրել է պատվոգրով և շնորհակալագրով:

Պատվոգրով են պարգևատրվել՝

Դիանա Մնացականի Գասպարյան – ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավար

Սաթենիկ Ռաֆիկի Թովմասյան - ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի խորհրդական

Իսահակ Լեռնիկի Աբրահամյան – ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2 սպայական գումարտակի 1 վաշտի 1 դասակի տեսուչ, կապիտան

Արուսյակ Մուրադյան Կորյունի - «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ Տնօրեն


Վարուժան Հայրապետյան Մերուժանի - «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ Տնօրեն

Արամայիս Աշոտի միրզոյան - ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ավագանի

Գևորգ Զավենի Ղազարյան - ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ավագանի

Գրիգոր Մաչանենց Բաբախանյան - «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ հիմնադրամի նախագահ

Շնորհակալագրով են պարգևատրվել՝

Արամ Գևորգի Վարդանյան – ՀՀ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ մասի պետ, ոստիկանության մայոր

Ալվինա Սերգեյի Խոնդկարյան – Վաղարշապատի ՊՓԲԸ հիվանդանոցի նյարդաբան

Հարություն Արմենակի Ղազարյան – ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի ՀՓՋ օղակի հրամանատար փ/ծ ավագ

Աղվան Սարգսի Պողոսյան – ՀՀ Ախատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոց. Ծառայության 12 բաժնի ավագ մասնագետ

Սուսաննա Մամիկոնյան Ֆուրմանի - «Վաղարշապատի «Ներսիսյան» N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

Հասմիկ Կուրղինյան Միսակի - «Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան N 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ Դասվար

Արմինե Մանուսաջյան Վահանի - «Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան N 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ

Գասպար Արթուրի Տերտերյան – Ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի 3-րդ մրցանակակիր

Գայանե Ռուբենի Սամսոնյան – Էջմիածին ԲԿ ՓԲԸ մանկաբույժ

  • Կիսվել: