հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Արմավիրի համայնքային ոստիկանները խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել

Արմավիրի համայնքային ոստիկանները խոշոր չափերի մարիխուանա են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի 36-ամյա բնակիչը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի խանութներից մեկի տարածքում կանեփ է աճեցնում։

Ստուգողական գործողությունների և ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում Արմավիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված հասցեի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 45 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: