կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արջի քոթոթն ընկել էր ինքնաշեն թակարդն ու սատկել

Արջի քոթոթն ընկել էր ինքնաշեն թակարդն ու սատկել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20.50-ին, ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 11-րդ փողոցում արջ է ընկել թակարդը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզվել են, որ դեկտեմբերի 27-ին Օհանավան գյուղի 35-ամյա բնակիչը, արջ որսալու նպատակով, իր տնամերձ հողամասում տեղադրել է ինքնաշեն թակարդ։ Դեկտեմբերի 31-ին, ժամը 19.00-ի սահմաններում, թակարդն էր ընկել արջի քոթոթ, որը փորձելով ազատվել թակարդից՝ սատկել էր:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

  • Կիսվել: