Արգելափակման մեջ գտնվող որևէ բնակավայր, Ալավերդու որևէ թաղամաս այլևս չունենք․ Արեն Մկրտչյան
Սանահին կայարանի արգելափակված հատվածի հետ հետիոտնային կապը վերականգնված է։ Այս մասին հայտնում է պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Անցկացվել է հետիոտնային ճոճվող կամուրջ (տեսանյութում վերջին շտրիխներն են մնացել, այժմ ամբողջությամբ ավարտված է աշխատանքը)։ Այսպիսով, արգելափակման մեջ գտնվող որևէ բնակավայր, Ալավերդու որևէ թաղամաս այլևս չունենք»,- գրել է նա։