երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում

Արցախում փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում

Կառավարության փորձնական ծրագրով Արցախում փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում: Այս մասին հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 

Մեկը շուտով ավարտական տեսք կստանա՝ ներքին հարդարման աշխատանքներին են հասել։ Կապալառու «Շեն Արցախ» ընկերությունն ընտրվել է, քանի որ նման տներ նախագծելու և կառուցելու փորձ ունի:

Ընկերության փոխտնօրեն Մհեր Դերձյանի խոսքով՝ մասնագիտացված 5 հոգանոց խումբը 1 ամսում կարող է 3 սենյականոց տունը կառուցել և հանձնել շահագործման։ Կախված պատվերների ծավալից՝ գինը տատանվում է 1 քմ/200-300 ԱՄՆ դոլարի սահմաններում։

Տան ամրությունը երաշխավորում են 70 տարի:

Կառուցվող տները երկու մուտք ունեն, որոնցից մեկը հիմնականն է, իսկ մյուսը՝ ելք դեպի հողամաս։ Տների պատերը ձայնամեկուսացվում են և ունեն ջերմությունը պահպանող նյութերից բաղկացած մակերես։

Պատրաստի տան ոչ ներսից և ոչ էլ դրսից փայտե դետալները չեն երևում: Նախատեսված է նաև 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք:

  • Կիսվել: