կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի փողոցում 4-րդ կարգի վթարային շենքի 6 ընտանիքներ ներկայացրել են ոչ իրատեսական առաջարկներ. Ավինյան

Արցախի փողոցում 4-րդ կարգի վթարային շենքի 6 ընտանիքներ ներկայացրել են ոչ իրատեսական առաջարկներ. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Քաղաքապետին զեկուցվեց, որ թվով երեք վթարային շենքերում ապրող 63 ընտանիքից  57-ի հարցն արդեն կարգավորվել է, 30 ընտանիքին հատկացվել են բնակարաններ, 27-ին` բնակարանի գնման վկայագրեր, մնացած` թվով 6 ընտանիքի հետ կա որոշակի աշխատանք անելու խնդիր, վերջիններիս կողմից ներկայացվել են ոչ իրատեսական առաջարկներ, աշխատանքները շարունակվում են:

«Սա կարևոր արձանագրում է, քանի որ 4-րդ կարգի վթարային շենքում բնակվող միանգամից 57 ընտանիքի խնդիր ենք լուծել, և լուծել ենք մեկ տարուց պակաս ժամկետում, հաջորդ փուլով ունենք Արզումանյանի և մնացած 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրները»,- ասաց քաղաքապետը:

  • Կիսվել: