երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի ռազմական վիրաբույժը փրկել և փրկում է «Կրոկուս»-ում ահաբեկչության հետևանքով տուժածների կյանքը

Արցախցի ռազմական վիրաբույժը փրկել և փրկում է «Կրոկուս»-ում ահաբեկչության հետևանքով տուժածների կյանքը

Կրասնոգորսկի հիվանդանոցի վիրաբույժ Կարեն Պողոսովն այն անձնազոհ բժիշկներից է, որը առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ վիրավորված հիվանդներին:

«Մենք ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես պետք է»,-  բժիշկ-վիրաբույժ Կարեն Պողոսովը պատմել է «Կրոկուս Սիթի Հոլլ» - ում ահաբեկչությունից հետո տուժածների բուժման մասին։

 «Եթե մենք պատրաստ չլինեինք, ես ձեզ վստահեցնում եմ, որ զոհվածների թիվը շատ ավելի մեծ կլիներ», - նշել է բժիշկը։

Կարեն Պողոսովը առաջին անգամ չէ, որ աշխատում է նման տուժածների հետ․ 1992-2001թթ. Արցախում ծառայել է որպես ռազմական վիրաբույժ։

«Դա ինձ քիչ թե շատ ծանոթ էր, քիչ թե շատ հանգիստ էի։ Ավելին, իմ մեջքին կանգնած էին երիտասարդ գործընկեր-վիրաբույժներ, որ ասում էին՝ իսկ մենք կհաղթահարենք։ Ստացվեց, արեցին։ Եվ այսօր մաքուր խղճով կարող ենք յուրաքանչյուրի աչքերին նայել», - պատմել է արցախցի բժիշկը։

  • Կիսվել: