ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքներին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել մրցույթի անցկացմանն ընդառաջ համալիրում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Շրջայցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են դեկտեմբերի 11-ին անցկացվելիք միջոցառման կազմակերպմանն ուղղված ընթացիկ և արդեն ավարտված աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը բարձր մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում:

  • Կիսվել: