Արայիկ Հարությունյանը՝ առաջին դասարանցիների ընդունելության կարգի փոփոխության մասին
Հայաստանում առաջին դասարանցիների ընդունելության կարգում իրականացված փոփոխություններին Ազատության «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք սահմանել ենք նոր կարգ, որով ամբողջ հանրապետությունում հերթագրումը կսկսվի հետևյալ կերպ՝ հունիսի 1-10 կարող են գրանցել բոլոր այն երեխաներին, ովքեր տվյալ դպրոցում ունեն քույր կամ եղբայր, կամ աշխատող ծնող, իսկ հունիսի 11-ից գրանցվել կկարողանան մյուսները»:
Նախարարի խոսքով՝ հաջորդ շաբաթվանից փորձնական հերթագրման տվյալները բաց կլինեն, որպեսզի հնարավորություն լինի ստուգել՝ արդյոք համակարգը նույնականացնո՞ւմ է ծնողին երեխայի կամ երեխաների հետ։ Չնույնականացնելու դեպքում ծնողները ժամանակ կունենան դիմել համապատասխան ատյաններին՝ անձնագրային բաժիններ:


