կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանի եղբայրը ներկա չի եղել Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ խնջույքին և որևէ վիճաբանության չի մասնակցել

Արայիկ Հարությունյանի եղբայրը ներկա չի եղել Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ խնջույքին և որևէ վիճաբանության չի մասնակցել

Մամուլում տարածված տեղեկություններն առ այն, որ ԱՀ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը, իբր ներկա է եղել ԳՇ նախկին պետ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ խնջույքին և այնուհետև մասնակցել է ծագած վիճաբանությանը, չեն համապատասխանում իրականությանը։

«Հարությունյանի եղբայրը ոչ միայն չի մասնակցել վիճաբանությանը, այլև ընդհանրապես ներկա չի եղել ոչ այդ խնջույքին, ոչ էլ տվյալ տարածքում ընդհանրապես։ Թե որտեղից է «մամուլ» կոչվածը մոգոնում նման լուրեր, որն է դրանց շարժառիթը, կարելի է միայն կռահել։ Միայն կասեմ, որ մասնակիցների ցանկը պարզելը շատ հեշտ էր, ընդհամենը պետք է դիտել տվյալ ռեստորանի տեսախցիկների ժապավենը և ամեն ինչ կընկնի իր տեղը»,- InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասած խնջույքի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ 2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է ԳՇ նախկին պետ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Վիճաբանությանը մասնակցած 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Գործով պարզվել է, որ Խաչատրյանը, լինելով գինովցած, վիճաբանության ընթացքում հրազենային վիրավորում է հասցրել ներկաներից մեկին։ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: