Արցախ հետ վերադարձի հավանակությունը հիմա մեծ է առավել, քան երբևէ. Խաչատրյան
Արցախ հետ վերադարձի հավանակությունը հիմա մեծ է առավել, քան երբևէ, քանի որ այն ցեղասպան քաղաքականությունը, որ իրականացվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դիվանագիտական ճանապարհով բավական հեշտ լուծում կարող է ստանալ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում Արցախի անկախությանը նվիրված Միասնության հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Հետևապես, հավաքական վերադարձին հասնելու ճանապարհներն այսօր շատ ավելի իրականանալի են, քան երբևէ։ Ավելին, Արցախ պետության ճանաչումը հիմա նույնպես սարերի հետևում թաքնված բան չէ։ Խնդիրը պետականորեն, դիվանագիտական ճանապարհներով ճիշտ ներկայացնելու մեջ է, եթե այդ հարցը ներկայացվում է շարժումների կամ ՀԿ-ների կողմից, բնականաբար, դա թույլ է և, բավականաչափ աջակցություն չի կարող ունենալ։ Եթե դա ճիշտ կազմակերպվի՝ հիմա դա առավել քան հնարավոր է»։
Լրագրողների հարցին, թե ինչու գեթ մեկ ՔՊ-ական օրվա խորհրդով շնորհավորական ուղերձ չի հղել, նա պատասխանեց, որ եթե ՔՊ-ականները Արցախի հարցում իրենց մոտեցումներով կարողանան հաջողել, ապա ասելու են, որ հատուկ քաղաքականություն են ունեցել։
«Բայց նրանց այսօրվա, երեկվա, վաղվա պահվածքը իրարից կարող են էապես տարբերվել, դրանց նպատակը մարդկան շփոթեցնել է։ Ուղեղ ունեցողը կարող է կաթված սանալ, եթե հետևի ու տրամաբանություն փնտրի Նիկոլի գործունեության մոև, դրանում տրամաբանություն չկա»,-նշեց Խաչատրյանը:
Տեսանյութը՝ այստեղ:


