շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առավելագույնն արվելու է առնվազն Չարչյանի խափանման միջոցի փոփոխության համար. «Հայաստան»

Առավելագույնն արվելու է առնվազն Չարչյանի խափանման միջոցի փոփոխության համար. «Հայաստան»

Անվանի բժիշկ, դոկտոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին բժշկական կենտրոնից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Չարչյանին և հայտարարությամբ հանդես եկել:

«Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։

«Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։

Պատգամավորները Վարդաշեն ՔԿՀ-ում հանդիպել են նաև «Հայաստան» խմբակցության՝ ապօրինի կալանավորված մյուս երկու գործընկեր պատգամավորներին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին, արձանագրել, որ այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջև դրված որևէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը», - ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: