երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առատ տեղումներով պայմանավորված առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ. ՃՈ

Առատ տեղումներով պայմանավորված առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ. ՃՈ

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներով պայմանավորված առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Մասնավորապես, սառցակալած են Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Նոյեմբերյանի ճանապարհահատվածները, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար,Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- հայտնում է ՃՈ-ն:

  • Կիսվել: