ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արարատում ծեծի ենթարկված 1 տարեկան երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Արաբկիր» ԲԿ

Արարատում ծեծի ենթարկված 1 տարեկան երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Արաբկիր» ԲԿ

Արարատի մարզում ծեծի ենթարկված 1 տարեկան 2 ամսական երեխան գտնվում է «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնել են «Արաբկիր» ԲԿ-ից։

ԲԿ-ից նշել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արարատի մարզում մանկահասակ երեխային ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է։ Նախնական տվյալներով՝ բռնարարը փոքրիկի խորթ մայրն է։

  • Կիսվել: