շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատում բորենիների ոհմակը հոշոտել է 25-ից ավելի ջայլամների

Արարատում բորենիների ոհմակը հոշոտել է 25-ից ավելի ջայլամների

Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10:45-ի սահմաններում ԱԻՆ փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:

 

Այս պահին մասնագետները փորձում են պարզել՝ ջայլամներին հոշոտել են բարենիները, թե աղվեսները:

Նշված ֆերման վարկով ստեղծել է Մասիս քաղաքի բնակիչ, 65-ամյա Արմենակ Ասատրյանը եւ ֆերմայի շնորհիվ բացվելու էին նաեւ աշխատատեղեր, ինչը մեծ նշանակություն կունենար բնակիչների համար: Այս պահին սեփականատերը անելանելի վիճակում է եւ հույս ունի, որ բանկը գոնե ժամանակավորապես կսառեցնի տոկոսադրույքները:

  • Կիսվել: