երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արարատի մարզում Opel Zafira-ն «Վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Արարատի մարզում Opel Zafira-ն «Վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 25-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդի կողմից արդեն հայտնի հայտնի դարձած «Վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 16։10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 36 CV 437 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։

 Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ավտովթարներն այնքան շատ են եղել, որ կարիք չկա կապի և տրանսպորտի նախարարոթյանն ու «Հայավտոճան»-ի պաշտոնյաներին ներկայացնել թիվը։

  • Կիսվել: