ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ. Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Դիմիտրով գյուղ տանող հատվածում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Toyota»-ն հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և հայտնվել գազատար խողովակի տակ։

Վթարի հետևանքով 3 անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է  «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Opel»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան էլ երեկ էր գնել։

  • Կիսվել: