հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Արարատի մարզում 21-ամյա վարորդը բախվել է բետոնե մի քանի սյուների, հայտնվել դաշտում. կա վիրավոր (տեսանյութ)

Արարատի մարզում 21-ամյա վարորդը բախվել է բետոնե մի քանի սյուների, հայտնվել դաշտում. կա վիրավոր (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 14:00-ի սահմաններում Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Դ. Մ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 1607 CQ ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: