երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը գործընկերներին զսպվածության կոչ արեց

Արարատ Միրզոյանը գործընկերներին զսպվածության կոչ արեց

Ես մեր բոլոր գործընկերներին հորդորում եմ մնալ քաղաքական տեքստերի սահմաններում: Քաղաքական բանավեճ ծավալել հարցադրումներ անել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին:

Միրզոյանն ասաց. «Այո, ընդդիմությունը կարող է քննդատել իշխանության ներկայացուցիչներին, իշխանության ներկայացուցիչները ինչո՞ւ պետք է ձեռնպահ մնան ու չքննադատեն ընդդիմության ներկայացուցիչներին: Սակայն դա պետք է անել քաղաքական բանավեճի սահմաններում: Կրկին զսպվածության կոչ եմ անում, հորդորում եմ անձնական վիրավորանք չհասցնել, իսկ քաղաքական մեղադրանքներ կարող եք հնչեցնել: Հարգանք պահեք միմյանց ու ԱԺ ինստիտուտի նկատմամբ»՞

  • Կիսվել: