կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Արարատ Միրզոյանը ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, Միրզոյանը նշել է.

«Պարո՛ն Սարգսյան,

ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և հարազատներին։ Խաղաղություն նրա և բոլոր ննջեցյալների հոգիներին»։

  • Կիսվել: