հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով. ՀՀ չորրորդ նախագահ

Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով. ՀՀ չորրորդ նախագահ

«Ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին, դուստրերին Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոների առթիվ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ արցախցի կանանց, որոնք անցնում են անասելի դժվարությունների միջով...

Հայ  կինը և հատկապես հայ մայրը եղել և մնում է  մեր ազգային ինքնության և  արժեհամակարգի անդավաճան պահապանը՝ չկոտրվելով նույնիսկ անհավանական դժվարին պայմաններում և մշտապես հավատալով բարու հաղթանակին:

Մայրական սերը, հոգատարությունն ու օրհնությունն այն նվիրական և պահապան ուժն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս մեր ողջ կյանքի ընթացքում։

 

Մաղթում եմ բոլորիդ առողջություն և ամենայն բարիք: Թող սերն ու ջերմությունն անբաժան լինեն մեր ընտանիքներից»:

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ

  • Կիսվել: