Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է՝ կարկուտ
Հանրապետության տարածքում հունիսի 12-ի և 13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 12-14-ի երեկոյան, 15-16-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 13-14-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։