ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում հունիսի 6-ի և 7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-ի և 10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-ի և 10-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիս 6-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 7-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

  • Կիսվել: