կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առանց ինձ դատական նիստ սկսեցին, միջնորդություն քննեցին. դատավոր Դավիթ Հարությունյան

Առանց ինձ դատական նիստ սկսեցին, միջնորդություն քննեցին. դատավոր Դավիթ Հարությունյան

Ինձ համար անհասկանալի էր, գնացել էին ինքնաբացարկի հարց քննարկելու, ընդմիջման ժամ չէին ասել, ես դուրս էի եկել, առանց ինձ դատական նիստը սկսեցին: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԲԴԽ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ ԲԴԽ նիստում քննվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, իսկ քիչ առաջ ԲԴԽ-ն արդարադատության նախարարության միջնորդությամբ որոշեց, որ նիստը պետք է դռնփակ անցկացվի:

«Ոնց վերջում հասկացա, ինչ-որ միջնորդություն ներկայացվեց ու առանց որեւէ հայտարարություն, միջնորդություն անելու հնարավորություն ընձեռելու հեռացան խորհրդակցական սենյակ, թե ընդմիջեցին, ես չհասկացա:

Իրականում իմ միջնորդությունը, պահանջը այն էր, որ ցանկանում էի՝ պարզաբանեն ընթացակարգերը, ոչ թե անեն այն, ինչը չեմ կարծում, թե որեւէ օրենքով նախատեսված են՝ այս հերթականությամբ ու այս տրամաբանությամբ: Առանց կողմի դատական նիստը սկսում են, ինչ-որ  միջնորդություն են հրապաևրակում առանց  հայտարարություն անելու հնարավորություն ընձեռելու»,-ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ դեմ է գործի դռնփակ քննությանը, բայց միջնորդությունը:

Ավելի վաղ  հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:

Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։

Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:

  • Կիսվել: