Արամ Ա-ն պատերազմող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը ուղերձ է հղել, որտեղ կոչ է արել պատերազմող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:
«Խոր մտահոգությամբ հետեւում ենք Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմին։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված այս պատերազմական գործողությունները հետզհետե ներառում են ամբողջ Միջին Արեւելքը։ Անորոշությունը գնալով խորանում է, քաոսը ծավալվում է։
Մենք համայնքներ ունենք բոլոր այն երկրներում, որոնք ներգրավված են այս պատերազմում։ Մեր համայնքների անվտանգությունը մեր բոլորի համար հիմնական առաջնահերթություն է։
Կոչ ենք անում պատերազմող կողմերին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հարգել բոլոր երկրների գերիշխանությունը, տարածքային ամբողջականությունը»,-ասված է ուղերձում:


