ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արամ Ա-ն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը

Արամ Ա-ն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը

Այսօր  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին  է այցելել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին և դեսպանատան քաղաքական պատասխանատուները։

Հանդիպման ընթացքում  քննարկվել է Լիբանանի Հանրապետութեան նախագահի ընտրության հարցը և  այս  շրջանակում փոխանակվել են կարծիքներ։

Նորին Սրբությունն անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքը՝ միջազգային հովանավորությամբ և հիշեցրել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականը։ Այս այս հարցով նա  խնդրել է Իրանի միջամտությունը, նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունը ու բարի դրացնությունը:

  • Կիսվել: