չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԼՀԿ անդամները բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պուրակում

ԼՀԿ անդամները բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պուրակում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պուրակում, տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից: 
 
««Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդը Էրեբունի վարչական շրջանում է։ Ազատամարտիկների պուրակ հերթական շրջայցերից մեկի ժամանակ բնակիչները հայտնել էին, որ պուրակում կան շատ կոտրված նստարաններ։ Խնդրել էին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները միջնորդեն, որպեսզի պատկան մարմինները բարեկարգեն վնասված նստարանները։ Կուսակցության Երևանի խորհրդի կազմը քննարկման արդյունքում, որոշել է օգոստոսի 17-ին իրականացնել վերանորոգման աշխատանքները»,- ասված է կուսակցոևւթյան տարածած հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: