Առաջին դասարանցիների ընդունելությունը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով
Հայաստանում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացը նախատեսվում է կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում ու էլեկտրոնային եղնակով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե նախորդ տարի նման փորձ կար միայն Երեւան քաղաքում, այս անգամ էլեկտրոնային կլինի ամբողջ գործընթացը։
«Արդեն համապատասխան փոփոխություններ են իրականացվել Հանրակրթության մասին օրենքում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 2-ին։ Սահմանվել են մի շարք առանջնահերթություններ նույն դպրոցում քույր եւ եղբայր ունեցողների համար։ Փոփոխվել է համապատասխան կարգը, որը կարգավորում է ընդունելությունը։ Այն այժմ գտնվում է շրջանառման վերջին փուլում եւ, Արդրեասյանի կարծիքով, կհաստատվի առաջիկա օրերին», - ասաց նա։
Նախարարի տեղակալը հավելեց նաեւ, որ մարտ ամսից սկսել են իրականացվել փորձարկումներ եւ ճշգրտումներ, որպեսզի որեւէ տեխնիկական խնդիր չառաջանա։


