շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առաջիկա օրերին «Pegasus»-ը Ստամբուլ-Երևան չվերթերը կսկսի. թուրք նախարար

Առաջիկա օրերին «Pegasus»-ը Ստամբուլ-Երևան չվերթերը կսկսի. թուրք նախարար

Թուրքական «Pegasus» ավիաընկերությունը պատրաստվում է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել։ Այս մասին NTV-ի եթերում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն:

Նա նշել է, որ թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին։ Թուրք նախարարը հավելել է, որ  նույն երթուղով թռիչքներ իրականացնելու ցանկություն ունի նաև մի հայկական ընկերություն:

  • Կիսվել: