ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով

ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով

iPhone ունեցող ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ իրենց սարքերը հարձակման են ենթարկվել՝ վարակվել են Pegasus լրտեսող ծրագրով կամ դրանք վարակելու փորձ է արվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ, ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Apple-ից նման նամակներ ստացած քաղաքացիներին Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տվել կապվել իր հետ, նաև ներկայացրել է հոդված այն մասին, թե ինչ է պետք անել նման դեպքում։

 

  • Կիսվել: