երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Տնտեսական գործունեության բոլոր ոլորտները կբացվեն, միայն կրթական համակարգը սահմանափակված կմնա․ Նիկոլ Փաշինյան

Տնտեսական գործունեության բոլոր ոլորտները կբացվեն, միայն կրթական համակարգը սահմանափակված կմնա․ Նիկոլ Փաշինյան

Առաջիկա տասն օրերի ընթացքում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների ռեժիմը կմեղմացվի, եթե արտառոց բան չպատահի, այս մասին իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա մտածում ենք, որ առաջիկա տասն օրերի ընթացքում բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները, բայց յուրաքանչյուր ոլորտի համար առողջապահության նախարարության կողմից անվտանգության կանոնների պահպանության որոշակի տրամաբանություն սահմանի։ Միայն կրթական համակարգն է, որ մենք սահմանափակված կպահենք», -հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: