չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Առաջարկվում է պատվաստվել ռիսկի խմբերում գտնվող անձանց՝ վիրուսի շրջանառությունը նվազեցնելու նպատակով. ԱՆ պարզաբանումը

Առաջարկվում է պատվաստվել ռիսկի խմբերում գտնվող անձանց՝ վիրուսի շրջանառությունը նվազեցնելու նպատակով. ԱՆ պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է քաղաքացիներին հուզող հարցերից մեկի վերաբերյալ պարզաբանում:

Հարցը հետևյալն է՝. ՛՛Արդյոք կամավոր պարտադրանք չէ՞, երբ աշխատող քաղաքացուն երկընտրանքի առաջ եք դնում՝ պատվաստվել կամ ամիսը երկու անգամ սեփական միջոցներով ՊՇՌ թեստ հանձնել՛՛։

ԱՆ պատասխանում, մասնավորապես, ասված է. ՛՛Հայաստանի Հանրապետությունում պատվաստումները կամավոր են։ Սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության վտանգավորությունն ու բարձր վարակելիությունը՝ առաջարկվում է պատվաստվել ռիսկի խմբերում գտնվող անձանց՝ վիրուսի շրջանառությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով։
 
Ուսուցիչներն ընդգրկված են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբում։ Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող նախագծով որոշակի սահմանափակումներ առաջարկվում են ոչ միայն ուսուցիչների, այլև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների և այլ անձանց համար՛՛:

  • Կիսվել: