կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Առաջարկվում է լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը

Առաջարկվում է լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը

Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարելու առաջարակություն է ներկայացվել։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարել, քանի որ ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով։

Առաջարկվում է այն վերածել «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ կազմված պոլիկլինիկական մասից՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով եւ շտապ օգնության ծառայությունից:

  • Կիսվել: