երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արագածոտնի մարզում «Նիվան» բախվել է պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

Արագածոտնի մարզում «Նիվան» բախվել է պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

Ապրիլի 29-ին, ժամը 16:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Նժդեհ Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: