երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota Camry-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota Camry-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետա Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Հ. Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութ են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվադ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոստիկանություը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: