կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Արագածի վրա  լեհ լեռնագնացը վնասել է ոտքը․ նրան անհարժեշտ է փրկարարների օգնությունը

Արագածի վրա լեհ լեռնագնացը վնասել է ոտքը․ նրան անհարժեշտ է փրկարարների օգնությունը

Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:

Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվում են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում:

  • Կիսվել: